|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջադրված ցանկացած պայման. դեկտեմբերի 28-ին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը։
«Փաշինյանի ռեժիմը պատրաստ է անել այն, ինչ կթելադրեն իրենց հետ կապված թուրք և ադրբեջանցի գործընկերները։ Այնպիսի զգացում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հրաժարվել են բոլոր այն դիրքերից, որոնց վրա կանգնած են եղել իրենց նախորդները և այժմ պատրաստ են կատարել Թուրքիայի և Ադրբեջանի ցանկացած նախապայման այն հարմար պահին, երբ դա հնարավոր է անել»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման հնարավորության մասին։