|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունիսի 1-ին` ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1974 թ. ծնված Կամո Մ.-ն, նրա կինը` 1976 թ. ծնված Արմինե Հ.-ն, և երեխաները` 2009 թ. ծնված Էսթեր, 2005 թ. ծնված Լիլիա ու 2008 թ. ծնված Էդգար Մ.-երը:
Պարզվել է, որ վերոնշյալ անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց կողմից անտառից հավաքած սունկը տանը պատրաստելու և ուտելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: