Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մարտի 29-ին` ժամը 05.07-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղասքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (12 հոգի) դեռևս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են. հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ թունավորման նախանշաններով 1981 թ. ծնված Լ. Ս.-ը, 1990 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. Ա. Շ.-ը, 2009 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. ծնված Պ. Շ-ը, 1938 թ. ծնված Լ. Շ.-ը, 1978 թ. ծնված Մ. Շ.-ը, 1939 թ. ծնված Պ. Շ.-ը և 1973 թ. ծնված Մ. Շ.-ը տեղափոխվել են Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Ս.-ի, Վ. Ա.-ի, Ա. Շ.-ի, Ա. Շ.-ի, Պ. Շ.-ի և Ա. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Լ. Շ.-ը, Մ. Շ.-ը, Մ. Շ.-ը և Պ. Շ.-ը, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: