Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Հասարակագիտության ամբիոնի ուսուցիչ Հայկ Բալասանյանը գրում է.
«Պարզաբանում անվանս շուրջ պտտվող ասեկոսեների մասին
Հարգելի՛ ընկերներ, այսօր իմացա, որ անունս հոլովվում է «Պատմության ուսուցումը Հայաստանի և Թուրքիայի դպրոցներում» այլընտրանքային դասագրքի ստեղծման շրջանակներում:
Այն, որ 2017թ․ հրավեր եմ ստացել և մի քանի օրով (հասարակական հիմունքներով) մասնակցել եմ Ստամբուլում կայացած հայ և թուրք մասնագետների հանդիպմանը, լիովին համապատասխանում է իրականությանը։
Այն, որ մասնակցել եմ գրքի ստեղծման աշխատանքներին, չի համապատասխանում իրականությանը։ Ընդամենը թարգմանչի օգնությամբ ներկայացրել եմ ավագ դպրոցի դասագրքերում զետեղված թուրքի՝ դարերով իրականացված սպանդով և ցեղասպանությամբ պայմանավորված թշնամու կերպարը և խնդրի հանգուցալուծման հետ կապված դիրքորոշումը (ցեղասպանության ճանաչում և պահանջատիրություն)։
Ինչպե՞ս է անունս հայտնվել հեղինակների ցանկում․
Այն հարցին, թե արդյո՞ք կուզենայի, որ անունս հայտնվեր հեղինակների ցանկում, պատասխանել եմ՝ այո՝ենթադրելով, որ ՀՀ-ի շահերից բխող խոսքս (ձայնագրվել է) հոդվածի տեսքով կզետեղվի գրքում։
Ցավոք սրտի, օգտագործվել է միայն անունս։
Հ․Գ Պատրիոցիզմի էությունը խորապես ընկալող, Հայոց բանակում ծառայած, ազատամարտիկի որդին անկարող է հակահայկական քայլեր կատարել»։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո, որով բացահայտվում է, որ «պատմություն» և «հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող հանձնաժողովի անդամները արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել՝ Թուրքիայի հանդեպ թշնամու կերպարը վերացնելու ուղղությամբ և երկու աշխատություն հրապարակել այս թեմայով, լայն հանրությունը անվստահության է հայտնում հանրակրթության չափորոշիչները այդ ոգով շարադրելու գործընթացին։ Մասնագետները արձանագրում են չափորոշիչների հակահայկական կոնկրետ դրսևորումներ։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը այս հարցի վրա է հրավիրել ԱԱԾ ուշադրությունը։