ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։Օրենքի նախագիծը համարվել է անհետաձգելի՝ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1193-Ա որոշմամբ, ինչի համար հրավիրվել է արտահերթ նիստ: