Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տևական ժամանակահատված է, ինչ տարբեր շրջանակների կողմից հետևողականորեն ու շարունակաբար շրջանառության մեջ է դրվում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին թեման: Ես իհարկե հասկանում եմ, որոշ շրջանակների «Հռոմի պապից առավել կաթոլիկ ձևանալու» նմանօրինակ բոլոր դրսևորումները, սակայն խորհուրդ եմ տալիս արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել:
Առանց այդ ամենի էլ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է և իր դիրքի և մարդկանց շրջանում վայելած հեղինակության մասին: Եվ եթե մենք չենք բարձրաձայնում, թե նմանատիպ բովանդակությամբ քանի հազար նամակ, հեռախոսազանգ կամ հանդիպման խնդրանք է ստանում պարոն Ծառուկյանը, ապա դա նշանակում է, որ այս պահին բացարձակապես չկա դրա անհրաժեշտությունը:
Բազմիցս նշել եմ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել. Գագիկ Ծառուկյանը այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի: Իսկ մինչև այդ արհեստականորեն ուղղորդվող նմանատիպ բոլոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զուր չվատնել իրենց ժամանակն ու ջանքերը, քանզի անկախ ձեր ցանկացած տեսակի շահագրգռվածությունից, սա ձեր որոշելիքը չէ»: