Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեզանում մի վատ գիծ կա` թերագնահատում ենք ինքներս մեզ կամ գերագնահատում իշխանական վերնախավին: Երեկվա սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ոմանք կրկին սկսեցին անուղղակի բարձրացնել Արցախի հինգ շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը… Ինչ-որ մտավախություն կա, ինչ-որ կասկածամտություն կա օդում, թե վերևներում՝ նախագահի մակարդակով, «ծախել են» մեր հողերը:
Իհարկե, վատ բան չէ մտահոգ ու կասկածամիտ լինելը, առավել ևս` իշխանությունների հանդեպ, բայց սեփական ուժերին, սեփական կամքին կասկածելը անթույլատրելի է: Ապրիլյան պատերազմը վկայեց, որ մենք այն ազգը, ժողովուրդը չենք, որ կարող է ինչ-որ բան զիջել: Անցել է զիջումների ժամանակաշրջանը: Եթե մենք չենք վստահում իշխող վերնախավին, ապա ինքներս մեզ վստահել պարտավոր ենք:
Ի վերջո, մեր այդ անվերջ կասկածները կարող են մեր թուլության հիմքը դառնալ: Այդ անվերջ կասկածները մեզ կարող են կանգնեցնել մի պատի առջեւ, երբ, ինքներս մեզանից հոգնած ու հիասթափված, պարզապես բղավելու ենք՝ մենք թույլ ենք, մենք ոչինչ չենք կարող անել:
Տպավորություն է, որ մեղավորիներին արդեն ընտրել ենք, եթե մի բան այնպես չլինի, բոլոր մեղավորները կան: Մեզ ի՞նչ է մնում անել` տեղում նստած` բողոքել, պատի տակի բամբասանքներ տարածել, պատասխանատվությունը գցել մեր վրայից ու երբեք չգիտակցել, չխոստովանել, որ կատարվող ամեն ինչի մեջ ամեն մեկս ունենք մեր մեղավորության բաժինը:
Մենք սկսել ենք կասկածել ինքներս մեզ: Մենք պետք է հավատանք մեր ուժերին, պետք է վստահենք մեզ եւ ոչ թե իշխանություններին: Անցել է զիջողի հոգեբանությունը, և եթե մենք մեզ չկասկածենք, մեզ վրա վստահ լինենք, ապա ոչ մի նախագահ, ոչ մի ուրիշ պաշտոնյա ոչինչ ու ոչ մի բան չի կարող զիջել:
Ամալյա Առաքելյան