կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-12 12:28
Սպորտ

Եվրո-2016. այսօր կայանալիք հանդիպումները

Եվրո-2016. այսօր կայանալիք հանդիպումները

Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի կունենա C խմբի 2, և D խմբի 1 հանդիպում:

Երևանի ժամանակով 17:00-ին կմեկնարկի D  խմբի Թուրքիա-Խորվաթիա հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:  Այս խմբում  ընդգրկված մյուս 2 հավաքականները` Իսպանիան ու Չեխիան կմրցեն վաղը:

C խմբում ընդգրկված Լեհաստանի ու Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների դիմակայությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հանդիպումը տեղի կունենա Նիցայի «Ալյանց Ռիվյերա» մարզադաշտում:

Խաղային օրը կեզրափակվի Լիլում:  «Պյեր Մոռուա» մարզադաշտում կմրցեն  Գերմանիայի եւ Ուկրաինայի հավաքականները:  Հանդիպումը կմեկնարկի Երևանի  ժամանակով 23:00-ին:

Եվրո-2016

խումբ

Թուրքիա - Խորվաթիա՝ 17:00-ին (Երևանի ժամանակ)

C խումբ

Լեհաստան – Հյուս. Իռլանդիա՝ 20:00-ին

Գերմանիա - Ուկրաինա՝ 23:00-ին