կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-21 14:48
Հասարակություն

5 մարզերին գումար հատկացվեց

5 մարզերին գումար հատկացվեց

Այսօր կառավարության նիստում  տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, որով Հայաստանի 5 մարզերին գումար է հատկացվում վերջին ամիսներին բնական տարբեր աղետների վնասները վերականգնելու համար` Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում ուժեղ քամիների և տեղի ունեցած կարկտահարության և Շիրակի մարզի Արթիկ համայնքում՝ հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին և համայնքներին աջակցություն ցուցաբերելու հանգամանքով:

Մասնավորապես կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Գեղարքունիքի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 15,000.0 հազ. դրամ, որից՝

1) Հ30-Անտառամեջ՝ 4.5 կմ մարզային նշանակության ճանապարհի վերանորոգման նպատակով հատկացնել 4,000.0 հազ. դրամ  (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):

2) Հ30-Կալավան՝ 7կմ մարզային նշանակության ճանապարհների վերանորոգման նպատակով հատկացնել 6,000.0 հազ. դրամ  (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):

3) Կարճաղբյուր համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման նպատակով հատկացնել 5,000.0 հազ. դրամ  (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):

2. Արմավիրի մարզում քամուց և կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 21,875.0 հազ. Դրամ:

3. Կոտայքի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներին ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 15,000.0 հազ. Դրամ:

4. Շիրակի մարզի Արթիկ համայնքում հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով :

5. 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 65,000.0 հազ. դրամ, որից՝

1) 10,000.0 հազար դրամ` ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 9,600.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 400.0 հազ. դրամ):

2) 55,000.0 հազար դրամ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Հալիձոր, Բաղադերդ, Ձորք թաղամասերի ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):