|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վիվառոն ընկերությունը միշտ աչքի է ընկել ոչ միայն իր առաջարկվող ծառայությունների բազմազանությամբ, այլև հիանալի կերպով դրանք իր սպառողին մտուցելու ունակությամբ։ Օրերս Վիվառոն նկարահանել է կոմերցիոն գովազդային հոլովակ, որը ամբողջությամբ բնութագրում է Cross Marketing-ի էությունը։
Հոլովակը պատրաստվել է “Պլյուս-Մինուս” ներկայացման գովազդի հիման վրա, որտեղ նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանը (Մկո) և Հովհաննես Ազոյանը (Հովո)։ Կազմակերպությունը, դրսևորելով հիանալի մարքետինգային հմտություն, կարողացել է սահուն կերպով անցում կատարել մեկ հոլովակից մյուսը։ Գովազդում ներկայացվում է Վիվառոյի նոր Sportsbook հավելվածը, որը աշխատում է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։
Հովոն և Մկոն “պլյուս” անելով թվարկում են հավելվածի դրական կողմերը՝ զուգահեռներ անցկացնելով իրենց ներկայացման հետ։ Հումորային հոլովակում Հովոն և Մկոն կրկին փայլում են իրենց դերասանական խաղով։
Նշենք, որ մեր օրերում նույնիսկ աշխարհի առաջատար բրենդներից շատերին չի հաջողվում կատարել Cross Marketing-ի այսպիսի որակյալ կիրառում։ Սա Վիվառոյի հետևողական աշխատանքի արդյունք է, ավելի բարձր մակարդակի հասնելու վկայություն։ Իզուր չէ, որ ընկերությունը շարունակում է գլխավորել լավագույնների ցանկը։ Հիշեցնենք, որ Վիվառո ընկերությունը Պլյուս – Մինուս ներկայացման գլխավոր հովանավորն է: Իսկ հոլովակը դիտեք այստեղ։