|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը բաց չի թողել սեփական մեղրամիսի մանրամասներն ու լուսանկարները ներկայացնելու առիթը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 30-ամյա Քիմն ու նրա ամուսինը`26-ամյա Քրիս Համֆրիսը, մեղրի պես քաղցր օրեր են անցկացրել Իտալիայի Ամալֆի ծովափին` հանգրվանելով Santa Caterina հյուրանոցի «Ռոմեո եւ Ջուլիետ» շալեում եւ յուրաքանչյուր գիշերվա համար վճարելով 3.300 դոլար:
Թեեւ ամուսնությունից հետո Քիմը հայտարարել էր, որ աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով մեղրամիսի կմեկնեն միայն հաջորդ տարի, սակայն խոստովանել է, որ «վերջին րոպեին Քրիսն իրեն անակնկալ է մատուցել, եւ իրենք կատարյալ մեղրամիս են անցկացրել»:
Մեղրամսի ընթացքում Քիմը նաեւ բիկինիների ցուցադրություն է կազմակերպել. երեք օրվա ընթացքում լուսանկարիչները նրան ֆիքսել են վեց տարբեր լողազգեստներով: Ի դեպ, գեղեցկուհին ցուցադրել է նաեւ հատուկ իր համար կարված` «Միսսիս Համֆրիս» գրությամբ բիկինին:
«People» ամսագրին տված հարցազրույցում միսսիս Համֆրիսը խոստովանել է, որ իրեն լավ է զգում ամուսնացած կնոջ կարգավիճակում եւ մայրանալու հույս ունի: «Մայր լինելն այն է, ինչ միշտ ցանկացել եմ»,- անկեղծացել է աստղը: