|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան դեպքերը դիվերսիոն գործողություններ չէին, դա պատերազմ էր, բլից կրիգ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի մտքերին:
«Սա պատերազմ էր, որի նպատակն էր արագ հաջողության հասնել: Եթե այն երկար տևեր, ձեռք չէր տա Ադրբեջանին, որովհետև չէին հասնի հաջողության»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Արցախում անցկացվող ստորագրահավաքին, որը միտված է Սամվել Բաբայանին պաշտոնին վերադարձնելուն, այս համատեքստում ԼՂ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծին, Ռուստամյանն ասաց, որ ինքը չի բացառում, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա: «Ցանկացած քաղաքական ուժ փորձում է տեղավորվել դասավորումների մեջ: Ղարաբաղում լուրջ քաղաքական զարգացոմներ են լինելու՝ ընտրություններ, սահմանադրական փոփոխություններ... Դատապարտելի է ծեծը, բայց, բնականաբար, չպետք է թույլ տալ, որ քաղաքայկանությունը դուրս գա ռազբորկաների դաշտ: Մենք ունենք ընդանուր թշնամի ու մեր էներգիան չպետք է վատնենք ներսի համար»,- ասաց նա:
Հարցին՝ տեսնո՞ւմ եք Բաբայանին ԼՂ ՊՆ-ում` որևէ պաշտոնում, Ռուստամյանը պատասխանեց, որ համապատասխան անձինք կարող են նման գնահատական տալ, ինքը իրավասու չէ: «Ես տեսնում եմ Սամվել Բաբայանի կարևորությունը, փորձն օգտագործելու անհրաժեշտությունը: Ի՞նչ ձևով դա կլինի, չեմ կարող ասել, բայց պարտադիր չէ, որ պաշտոն ունենաս... Այսօր Կոմանդոսը որևէ տեղ լինի, օգտակար է, ուզում եք` պաշտոն տվեք, ուզում եք` մի տվեք: Այդ մարդու ցանկացած հայտարարություն մեզ համար օգուտ է»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ Ռուստամյանը նշեց, որ մի մասը պետք է պատասխան տան՝ պաշտոնները թողնելով, մի մասն էլ` քրեական օրենսգրքով, և ամենակարևորը՝ պետք է լուծվեն այն բոլոր խնդիրները, որոնք այս պատերազմից հետո արձանագրվել են: