Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Սիմոն Վացյան» կենտրոնում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համամասնական և ռեյտինգային ցուցակները և խոսեցին, թե ինչ ծրագրով են գնալու խորհրդարանական ընտրություններին:
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պատմեց, թե ինչ ասելիքով են գնում խորհրդարանական ընտրություններին, որն է իրենց հիմնական նպատակն ու թիրախը:
Ըստ նրա` իրենք բացառիկ նշանակություն են տալիս այս ընտրություններին, և խորհրդարանական ընտրություններն իսկապես բացառիկ են թե' Հայաստանի, թե' Դաշնակցության հետապնդած ծրագրերն իրականացնելու համար: Ռուստամյանի խոսքով` այս ընտրությունները ՀՅԴ-ի սկսած գործընթացի չափազանց կարևոր փուլն է:
«Մենք արդեն քանի տարի է` երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու մի ամբողջական ծրագիր ենք իրականացնում, մի ամբողջական գործընթացի սկիզբ ենք դրել, և սա իր արդյունքները պետք է տա կարևորագույն այս հանգրվանը հաղթահարելու պայմաններում: Ընտրությունները լինելու են այն գլխավոր խթանը, որ կարողանանք մեր սկսածն իր ավարտին հասցնել»,- ընդգծեց նա:
Ռուստամյանը շեշտեց, որ երկրում կուտակված դժգոհությունը հավերժ կմնա, եթե չվերացվեն պատճառները: «Մենք այդ պատճառենրը վերացնելու ուղղությամբ է, որ քայլեր ենք նախաձեռնել և վստահ ենք եղել, որ դրա հիմքում ընկած են համակարգային արատները, որոնք մինչև հիմա մեր երկրում պահպանվել են. անձինք են փոխվել, մարդիկ են փոխվել, իշխանություններ են փոխվել` իրենց անուններով, բայց իշխանության որակ չի փոխվել, և մենք, նոր սկիզբ ասելով, առաջին հերթին հասկանում ենք, ակնկալում ենք, որ դա պետք է բերի նոր որակի իշխանություն, նոր որակի իշխանությունն է, որ կարող է լուծում տալ այս բոլոր կուտակված խնդիրներին»,- նշեց նա:
Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը պրոցես է սկսել, որը պետք է ավարտին հասցնել: «Դրա համար մենք պետք է ունենանք այնպիսի ներկայություն Ազգային ժողովում, որ այս գործընթացները լինեն անխափան և նպատակային: Սա է ընդհանուր ծրագիրը, որը Դաշնակցությունը պետք է իրականացնի, և մեր թիմը, որ ձևավորել ենք, պատկառելի թիմ է: Ամեն մեկի հետ առանձին այս խնդիրները քննարկել, խոսել ենք: Բոլորը տոգորված են այս գաղափարներով և պետք է գան մեր երկիրն այս ծրագրով առաջ տանելու»,- եզրափակեց նա: