Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի իրավախորհրդատու, ՀՅԴ անդամ Ազատուհի Սիմոնյանը գրում է.
«Ես ծնվել եմ Իրանի Նոր Ջուղա համայնքում, և պատանեկության տարիքին՝ 12 տարեկանից, արդեն 15 տարի է ինչ ընտանիքիս հետ վեևադրաձել եմ Հայաստան մշտական բնակության։ Մենք վերադարձել ենք հաղթանակած, իր սեփական ճակատագիրը ու ազգային պետությունը կերտող երկիր, մենք եկել ենք շարունակելու ու օգնելու պետության կայացման գործին, եկել ենք, քանի որ մենք այստեղ տեր ենք, արժանապատիվ տեր ու քաղաքացի։ Հաղթանակած Հայաստանում, ուր Եռաբլուրը սրբավայր է, իսկ Ծիծեռնակաբերդը ուխտատեղի, ուր Արցախը հայի հպարտությունն է, իսկ Հայաստանը հույսն ու ապագան, ուր ես արդեն ընտանիք եմ կազմել ու ունեմ փոքրիկ, այդ Հայաստանում պարտությունը տեղ չունի, պարտվողական խոսքը անընդունելի է։ Իմ օրինակով, ինձնից առավել Հայաստանով և Արցախով ապրող տարբեր երկրների քաղաքացիներ, բայց ոգով Հայաստանի քաղաքացիներ կան, որոնք վստահ եմ մի օր ֆիզիկապես են վերադառնալու հաղթանակած Հայաստան, չպարտվող, չընկրկող, չզիջող, պայքրող Հայաստան։ Ես մերժում եմ պարտությունը, հանձնվելը ու պատրաստեմ պայքարելու հանուն միացյալ Հայաստանի։ Ես ուրիշ տեղ չունեմ գնալու, ես վերադարձել եմ, ապրում եմ և մնալու եմ իմ հայրենիքում, որը սկսվում է Արցախի առաջնագծից»: