Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն անդրադարձավ քաղաքապետարանի բյուջետային միջոցների օգտագործմանը: Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք խնայողաբար են դրանք օգտագործվում: Կամո Արեյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանը միշտ էլ խնայողաբար են օգտագործել, քանի որ դա բխում է համայնքի շահերից:
«Մենք հիմա էլ ենք գնում խնայողության: 26 ծառայողական մեքենաների կրճատման խնդիրն արդեն լուծվում է: Դրանք սարքին մեքենաներ են, որոնք սպասարկում են պաշտոնատար անձանց, փակ բաժնետիրական ընկերությունների: Այդ քայլն արդեն արված է: Մենք բավականին զուսպ ենք մեր ծախսերի մեջ: Պետք է ասեմ նաև, որ ոչ մի կրճատում չի կարող լինել ինքնանպատակ»,- ասաց փոխքաղաքապետը:
Նրա համոզմամբ՝ կրճատումներն էլ չեն կարող ինքնանպատակ լինել, որովհետև դա կարող է խաթարել ծառայության որակն ու արդյունավետությունը: Իսկ քաղաքապետարանի կառուցվածքը համահունչ է այն լիազորություններին և պարտականություններին, որոնք ամրագրված են տեղական ինքնակառավարման մասին օրենքում, և որոնք պարտավոր է իրականացնել Երևանի քաղաքապետարանը՝ որպես Երևանի ինքնակառավարման մարմին: Իսկ այդ խնդիրը լուծում են ֆինանսները և համապատասխան անձնակազմը:
Փոխքաղաքապետը վստահեցրեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում այս պահին ավելորդ հաստիքներ չկան, և այն անձնակազմը, որ կա քաղաքապետարանում, շատ դեպքերում նույնիսկ չի էլ բավարարում: Ինչ վերաբերում է խնայողական ծախսերին, Կամո Արեյանը վստահեցրեց, որ քաղաքապետարանը երբեք շռայլություններ թույլ չի տվել:
«Այսուհետ էլ լինելու ենք զուսպ, բյուջեի հնարավորությունների սահմաններում աշխատելու ենք հավասարակշռված և արժանապատիվ: Դրանք անխուսափելի ծախսեր են և պետք է համահունչ լինեն բյուջետային հնարավորություններին, վնաս չտան բյուջեին: Մենք պետք է զերծ մնանք ավելորդ շռայլություններից: Սա է լինելու մեր սկզբունքը այս տարի էլ, գալիք տարիներին էլ»,- ասաց Արեյանը: