Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, ուր քննարկվում է 2015թ. բյուջեի կատարողականը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարութունյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Բյուջեով որ մարմնին որքան էլ փող տաս, կծախսեն, ուստի այս քննարկումը անիմաստ է, եթե չենք խոսում նույն ծախսերի պայմաններում որակական ցուցանիշների մասին: Կառավարությունը պահանջո՞ւմ է որակական ցուցանիշներ ներկայացնել` անցյալ տարվա ցուցանիշների համեմատ, օրինակ՝ դատական իշխանություններից նման որակական ցուցանիշ պահանջո՞ւմ եք»,- հարցրեց պատգամավորը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ, իսկապես, դատական իշխանություններից նման որակական ցուցանիշներ չեն պահանջում, բայց այդ ուղղությամբ նախատեսում են լուրջ աշխատանքներ իրականացնել, օրինակ՝ թե նիստերի քանակը քանի անգամ է հետաձգվում, որքան երկար են քննվում գործերը և այլ բազում նման ցուցանիշներ, որոնք պետք է ուումնասիրվեն:
«Որ այդ ցուցանիշները պետք է բարելավվեն, ձեր հարցադրումն ընդունում եմ: Իհարկե, որակական ցուցանիշների բարելավման խնդիրը հաճախ կապված է լինում այլ պատճառների հետ, ոչ թե` բյուջեի: Ամեն դեպքում համաձայն եմ, որ իրավապահ մարմինների պարագայում կա որակական ցուցանիշների խնդիր»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց, որ ևս մեկ խնդրի մասին է ցանկանում բարձրաձայնել: Նրա խոսքով՝ կան նախարարություններ, որոնց ծառայողական մեքենաներ շատ անհրաժետ չեն, սակայն կան իրավապահ մարմիններ, որոնց տրամադրվող մեքենաների ոչ միայն քանակը պետք է ավելացնել, այլև տասնապատիկ ավելացնել ծախսը՝ բենզին, անվադողեր և այլն:
«Կրճատումը և' լավ է, և' վատ, բայց դա պետք է արդյունավետությանը նպաստի: Եթե կառավարությունը կգտնի ավելորդ մեքենաներ, ապա դրանք մի' կրճատեք, տվե'ք դատաքննչական մարմիններին, եթե ուզում եք օպերատիվ արձագանքեն հանցագործություններին, եթե ուզում ենք, որ տաք հետքերով հայտնաբերվեն հանցագործությունները»,- ասաց Ջհանգիրյանը:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ, իսկապես, կան նախարարություններ ու գերատեսրություններ, որոնք սփռված են հանրապետությունով մեկ, օրինակ՝ հարկային, մաքսային, առողջապահական, սոցիալական, որոնք տրանսպորտի կարիք ունեն, բայց դա չի նշանակում, որ չպետք է որոշ միջոցներ օպտիմալացնեն: