կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 15:46
Տնտեսական

Գլխավոր գանձապետը տեղյակ չէ կրճատված ծառայողական մեքենաների ճակատագրից

Գլխավոր գանձապետը տեղյակ չէ կրճատված ծառայողական մեքենաների ճակատագրից

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին արտաքին պարտքի սպասարկման վերաբերյալ` ասելով, որ ցուցանիշները  ռիսկային են ու  մտահոգիչ: Ջանջուղազյանի խոսքով`  բյուջեի կատարողականի վրա բացասական ազդեցություն են ունեցել մասնավոր տրանսֆերտների կրճատումը, ներդրումների կրճատումը, բնակչության տնօրինվող եկամուտները, սակայն արվել  է ամեն բան` բացասական ազդեցությունները մեղմելու համար:

«Փոխարժեքի ռիսկ կա, որը մեր երկրում նշանակալի գործոն է, քանի որ արտաքին պարտքի շուրջ 85 տոկոսն ազգային արտարժույթով չէ: Մենք այս ամենը գնահատում ենք, բայց բոլորը չէ, որ մեր ազդեցության ներքո են»,- ասաց Ջանջուղազյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց ծառայողական մեքենաների կրճատումով, թե դրա արդյունքում ավելացած գումարներն ո՞ւր են ուղղվելու:

«Նախարարություններում ու գերատեսչություններում անառողջ աժիոտաժ է ստեղծվել` մեքենաների հետ կապված, քանի որ աշխատակիցները ցանկանում են էժան գնով գնել մեքենաները: Ի՞նչ է լինելու, վաճառվելու է ու գնա բյուջե՞, թե՞ էժան գներով տրվելու է աշխատակիցներին: Օպտիմալացման հետ կապված պետական ծրագիրը ո՞րն է լինելու»,- հարցրեց պատգամավորը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չգիտի հարցի պատասխանը: «Շատ անհարմար պատասխան կլինի՞, եթե ասեմ, որ չգիտեմ: Այս պահին դեռևս չգիտեմ»,- ասաց նա: