| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երբ ՀՀ ԿԳՍՄ նախարարը օրենքի նախագիծ է բերում, որով բուհերի «հայեցողությանն» է թողնում հայոց պատմության և հայոց լեզվի դասավանդումը` հիմնավորմամբ, որ դպրոցում այդ առարկաներն անցել են, նշանակում է՝ դա կամավոր-պարտադիր հրահանգ է դառնում բուհերի ղեկավարների համար` հանել այդ առարկաները: Ներկայումս բուհերում կրկնվող բովանդակությամբ մասնագիտական դասաժամեր շատ կան, ո՞րն է երաշխիքը, որ պատմության և հայերենի կրճատված դասաժամերը չեն փոխարինվի նույն անարդյունավետ մասնագիտական դասաժամերով:
Մեծ ջանք, խելք պետք չէ դասաժամերը կրճատելու համար, սրանով որակյալ մասնագիտական ուսուցման բեռը փորձ է արվում գցել նախարարի և բուհերի ռեկտորների ուսերից։ Ուսանողների աշխարհայացքը ձևավորվում է առաջին հերթին գեղագիտական գիտելիքներով և պատմական հիշողությամբ։ Մասնագիտական լեզվամտածողությունը, եզրերը (տերմիները) և գրելաձևերը անհրաժեշտ են ոչ միայն կուրսայիններ, ավարտական աշխատանքներ պատրաստելիս, այլև հետագայում՝ աշխատանքային գործունեության ժամանակ։ Անհասկանալի և անընդունելի է, որ բուհերը չեն նախաձեռնում այս հարցերի վերաբերյալ ընդլայնված քննարկումներ։
Միաժամանակ, տհաճության չափ զզվելի է տեսնել բուհերի ղեկավարների քծնանքը։ Ազգային մտածող մարդը, առավել ևս՝ դասախոսը, իրավունք չունի լռելու նույնիսկ աշխատանքը կորցնելու հնարավոր վտանգի առկայության պարագայում։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու
Սուրեն Պարսյան