|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նախագահի հրամանագրով Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիկտորիա Բաղդասարյանը նշանակվ է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
Իսկ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):
Հիշեցնենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):