|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ԱՄՆ-ը և Թուրքիան անվտանգության գոտի կստեղծեն Թուրքիայում: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի և ԱՄՆ-ի` Սիրիայի հարցով պատախանատու Ջեյմս Ջոֆրիի միջև կայացած հանդիպման ժամանակ. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Աշխատանքները սկսվել են հուլիսի 23-ից Անկարայում` երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Ըստ պայմանավորվածություննների` Թուրքիան և ԱՄՆ-ը կսկսեն համատեղ համակարգել գործողությունները Սիրիայում:
Նշենք նաև, որ օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդերին` դրանով վտանգ առաջացնելով Թուրքիայի ազգային անվտանգության համար, և Թուրքիան չի վարանի ռազմական գործողություններ սկսել սեփական սահմանների պաշտպանության համար: