| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Գ.-ն հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Հրաչյա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ հիմնարկի անվտանգության աշխատակիցը մտել է իր խուց, հայտնել, որ խցում ստուգումներ պետք է իրականացվեն և որպեսզի արգելված իրեր չհայտնաբերվեն, պետք է խցից հանի արգելված իրերը: Ինքը, վստահելով անվտանգության աշխատակցին, վերադարձնելու պայմանով թույլատրել է խցից հանել այդ իրերը, այդ թվում՝ իր մոտ գտնվող 125 հազ. ՀՀ դրամ կանխիկ գումարը, սակայն հետագայում վերջինս չի վերադարձրել վերցված իրերը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: