|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում է անցկացրել արտաքին գործերի նախարարի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, համապատասխան կառույցների ղեկավարների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրված է Վրաստանի կառավարչության պաշտոնական կայքում:
Վրաստանի վարչապետն ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է ողջ տեղեկությունը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ: Նա մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման և իրավիճակի շիկացման կապակցությամբ, որոնք խլել են մարդկային կյանքեր, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում:
«Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ կհաջողվի հանդարտեցնել իրավիճակը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար», -ասված է Վրաստանի կառավարության տարածած հայտարարությունում: