Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարի, մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, գրանցվել է օձի խայթոցի 4 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2 դեպք):
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին:
Այս տարվա դեպքերն արձանագրվել են Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Շիրակի մարզերում: Տուժածները դիմել են մարզային բժշկական կազմակերպություններ։ 3-ին ներարկվել է օձի հակաթույն, 1 դեպքում դրա կարիքը չի եղել:
Տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:
Եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում են օձեր հանդիպելու հավանականությունն ու վտանգը: Հայաստանում առավել հաճախ հանդիպող օձերի տեսակներից են իժը, վահանագլուխը և պղնձօձը:
Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների.
Օձը խայթելու դեպքում տուժածին անհրաժեշտ է շտապ բուժօգնություն ցույց տալ: Առաջին հերթին անհրաժեշտ է խայթած վերջույթն ամուր կապել: Եթե ձեռքն է խայթել, այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձր դիրքում: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, անհրաժեշտ է տուժածին հնարավորինս շատ ջուր տալ, լավ կլինի, եթե նա ընդունի նաև որևէ հակահիստամինային միջոց: Այնուհետև, տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ և անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն:
Առաջին օգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը: Կտրականապես արգելվում է ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը: