|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ` Էմինեի հետ մեկնել է Ադրբեջան` մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին:
Ըստ AA-ի` Էրդողանը հանդիպել է նաև երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել ռազմավարական գործընկերության վրա հիմնված եղբայրական հարաբերությունների առնչությամբ:
Բացի այդ` նրանք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները` ընդգծելով իրենց` «երկու ժողովուրդ, մեկ պետություն լինելը»:
Հանդիպումից հետո Ալիևը Էրդողանի պատվին ընթրիք է կազմակերպել, որին ներկա են գտնվել նաև Էմինե Էրդողանն ու Մեհրիբան Ալիևան: Ընթրիքը տևել է մեկուկես ժամ:



