Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պետք է խաղաղության մեջ լինենք և նպատակասլաց. այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անենք, որ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:
«Պետք է և' դրսում, և' ներսում համախմբված լինենք, պետք է արդար լինենք ու ազնիվ, պետք է բանսարկությունով չզբաղվենք, պետք է ցանկությունը որպես իրականություն չներկայացնենք, պետք է ուղղակի ազնիվ լինենք»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե շատ համեմատականներ են լինում` ոստիկանների և զինվորների զինվածության առումով, ոստիկանապետը պատասխանեց. «Շատ ցավում եմ նման գնահատականների համար և պնդում եմ` բանակն ու ոստիկանությունը զինված ուժեր են և մի մարմին, մեր ոստիկանները էս պահին ծառայություն են կատարում սահմանի վրա, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնել, ամեն ինչ չէ, որ պետք է սելֆիի մակարդակով անել: Սպառազինության խնդիր չենք ունեցել և չունենք էլ, ուղղակի ինչ-որ մի տեղ կան առավելություններ, ինչ- որ մի տեղ թերություններ, ամենակարևորը` ունենք ոգի, դրանում համոզվեցինք, սակայն այդ ոգու միասնության հետ ունենք ներքին խժդժություններ, որոնք հարիր չեն մեր ժողովրդին, և երբ ճակատագրական հարցեր են լուծվում, մի քիչ խաղաղության մեջ պետք է լինենք»:
Ոստիկանապետը պատասխանեց նաև այն դիտարկմանը, թե ոստիկանական համակարգում այդպես էլ չեն զգացվում փոփոխությունները: «Ոստիկանությունը փոխվել է և շատ է փոխվել, ուղղակի մարդիկ կան` ուզում են դա տեսնել, մարդիկ կան` չեն ուզում տեսնել»,- ասաց նա և լրագրողներին կոչ արեց բարեփոխվել. «Բարփոխվեք, սիրելինե'րս, բարեփոխվեք, դուք շատ հին եք մնացել, դուք դեղնում եք, գունաթափվում եք»:
Լրագրողի մեկ այլ դիտարկմանը, թե խոսքից այն կողմ գործ չենք տեսնում, Գասպարյանը պատասխանեց. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»: