Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` Հայոց բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոն էր այցելել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա այսօր քչախոս էր, ինչը բնութագրական չէ նրան, քանի որ նա միշտ պատասխանում է լրագրողների հարցերին:
«Ապրեք խաղաղության մեջ ու գնացեք, զբաղվեք ձեր գործով, բացեք դիմացս»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին:
Այդ ժամանակ ոստիկանապետին մոտեցավ մի ծեր կին` ասելով. «Հլը մի րոպե, հլը լռեք, ինչի՞ եք շրջապատել էս տղին: Խնդրում, աղաչում եմ, որ ոչ մեկն էսօր ոչ մի վատ բանի մասին չխոսի, էսօր մեր տղաների օրն ա»:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց ոստիկանապետին ճանապարհային ոստիկանության վերաբերյալ: Վլադիմիր Գասպարյանն այսպես արձագանքեց. «Պրիմիտիվ եք դուք»:
Ծեր կինը կրկին օգնության հասավ` ասելով. «Էսօր դրա վախտը չի»: