Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն խոսքը, թե` ընդդիմություն կա-չկա, դուք, մեծ հաշվով, ընդդիմություն եք և այստեղ եք, որևէ խնդիր չկա. Հայաստան-Սփյուռք համաժողովում լրագրողներին դիմելով` ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա նշեց, որ 6-րդ համաժողովն իր մեծությամբ, կազմակերպվածությամբ, բոլոր առումներով շատ ավելին էր, քան նախորդ համաժողովները:
Ըստ նախարարի` Համահայկական խորհրդի վերաբերյալ քննարկումը շատ հետաքրքիր էր, և գործընթացը սկսված է: «Երկրորդ գլխավոր խնդրի մասին էլ ամբողջ համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր արտահայտություններ, այն է` ինչպես անենք, որպեսզի կարողանանք օգնել Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպիսի քայլեր ձեռնարկենք, որպեսզի Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հարցերը կարողանանք առաջ տանել, լուծումներ գտնել: Սփյուռքն, իրոք, ուծացվում է, ձուլվում է, խառնամուսնություններն ավելանում են, լեզու կրողները քչանում են, հայկական դպրոցները փակվում են: Պետք է հասկանանք` ինչպիսի ձևեր գտնենք, որ կարողանանք երիտասարդությանը գրավիչ դարձնել հայերենը, և նրանք սկսեն հայերեն խոսել»,- ասաց նախարարը: