Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իր մոտ է հրավիրել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին` մանրամասներ ճշտելու օրերս «Հին Էրիվան» այցելած տասնյակ ոստիկանների գործողությունների վերաբերյալ: Այս մասին yerkir.am-ին հայտնեց «Հին Էրիվանի» լրատվական ծառայությունը` նշելով, որ Կարապետյանը Տեր-Առաքելյանին խոստացել է կատարվածի վերաբերյալ ներքին քննություն կատարել և պատժել մեղավորներին:
Նշենք, որ մայիսի 23-ին` «Վերջին զանգի» օրը, ռեստորանային համալիր էին ներկայացել ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ տասնյակ ոստիկաններ և, երկուսուկես ժամ հարկերով շրջելով, կաթվածահար արել ռեստորանի գործունեությունը, արդյունքում, ըստ ռեստորանի սեփականատիրոջ, հաճախորդները լքել էին ռեստորանը, և «Հին Էրիվանը» նյութական վնասներ էր կրել: