կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-19 06:52
Սպորտ

Հայաստանը և Ադրբեջանը նույն ենթախմբում են

Հայաստանը և Ադրբեջանը նույն ենթախմբում են

Վաղը Մինսկում կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն 10 հավաքականները` ընդգրկված 2 ենթախմբերում։

 

Հայաստանի հավաքականն իր ենթախմբում մրցելու է Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Բուլղարիայի հավաքականների հետ։ Մյուս ենթախմբում հանդես կգան Կուբան, Բելառուսը, Թուրքիան, Իրանը և Կորեան։

 

Հայաստանի հավաքականը կմրցի հետևյալ կազմով.

55 կգ Արմեն Չոմարյան,Նարեկ Խաչատրյան

60 կգ Արթուր Մկրտչյան, Արտակ Հարությունյան

66 կգ Հովհաննես Վարդերեսյան, Արամ Ջուլֆալակյան

74 կգ Վարշամ Բորանյան

84կգ Տիգրան Սահակյան, Հրայր Հովհաննիսյան

96կգ Սարգիս Տոնոյան

120կգ Վաչիկ Եղիազարյան

 

Տեղեկացնենք, որ հավաքականի առաջատար ըմբիշներից Ռոման Ամոյանը (55 կգ), Լևոն Ջուլֆալակյանը (74 կգ), Վահան Ջուղարյանը (60 կգ) և Արթուր Շահինյանը (84 կգ) Սլովենիայում այս օրերին մասնակցելու են Գրան պրիի խաղարկությանը: