կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 11:33
Արցախ

ԼՂՀ ՊԲ-ն այսօր կհրապարակի Ադրբեջանի կողմից փոխանցված 18 հայ զոհվածների տվյալները

ԼՂՀ ՊԲ-ն այսօր կհրապարակի Ադրբեջանի կողմից փոխանցված 18 հայ զոհվածների տվյալները

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի էր ունեցել զոհված զինվորների դիերի փոխանակում:

ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Yerkir.am-ին հայտնեց, որ երեկ տեղի ունեցած` դիակների փոխանակության ժամանակ հայկական կողմին փոխանցվել է 18 զինծառայողի դիակ, իսկ ադրբեջանական կողմին` 13 դիակ:  

«Մենք պաշտոնապես 13 դիակ ենք հանձնել, բայց նաև հնարավորություն ենք տվել, որ մեր դիրքերի դիմաց ընկած դիակները ևս հավաքեն, որոնք տասնյակների են հասնում»,- ասաց Հասրաթյանը: Նա տեղեկացրեց նաև, որ հայկական կողմն ունի մեկ անհայտ կորած զինծառայող, և Կարմիր խաչի միջոցով որոնումները շարունակվում են:

Հասրաթյանի խոսքով` 18 զինծառայողների անունները առաջիկա րոպեներին արդեն կհրապարակվեն ՊՆ պաշտոնական կայքում: