|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ղազախստանում անկարգությունների ժամանակ սպանվածների տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Sputnik Ղազախստանին հայտնել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և սոցիալական զարգացման նախարարությունից։
«Տեղեկությունը, ըստ որի՝ մահացել է 164 մարդ, սխալ է։ Ավելի վաղ այն հայտնվել էր հակաահաբեկչական գործողության մասին թելեգրամյան ալիքում և Khabar 24 հեռուստաալիքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ մինչ այժմ մահվան դեպքերի ընդհանուր թիվ չկա։ Հայտնի է անվտանգության 18 զոհված աշխատակիցների մասին՝ երկու զինվորական և 16 ոստիկան։