կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-20 17:11
Հասարակություն

Ադրբեջանի կողմից Արցախին փոխանցված մարմինը դեռ չեն ճանաչել

Ադրբեջանի կողմից Արցախին փոխանցված մարմինը դեռ չեն ճանաչել

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանից  Yerkir.am -ը տեղեկացավ, որ ադրբեջանական կողմն այսօր՝ ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, ԼՂՀ-ին է հանձնել Ադրբեջանի մոտ գտնվող մարմինը:

Նշենք, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, զինծառայող` 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մարմնի մասին է,  ով համարվում է անհայտ կորած ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ:

Զոհվածի ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն:

Նշենք նաև, որ Արգիշտի Գաբոյանն Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից էր: Գյուղապետ Ստյոպա Չոբանյանը Yerkir.am-ին հայտնեց, որ դեռևս ԼՂՀ-ին հանձնված մարմինը  Ստեփանակերտի քաղաքացիական դիահերձարան չեն տեղափոխել, որտեղ և դիակը ճանաչման պետք է ներկայացնեն: