Փոխարժեքներ
01 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
10.04.2016թ.` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տափերական գյուղի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Աբրահամյանը ծնվել էր 1993 թվականի դեկտեմբերի 20-ին: 2000-2010թթ սովորել և ավարտել էր Տափերականի միջնակարգ դպրոցը: 2011-2013թթ ծառայել էր Հայկական բանակում: 2016թ. անցել էր ծառայության Հայկական բանակում: Զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում: Ամուսնացած էր, ուներ մեկ տղա: