կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-07 13:01
Հասարակություն

12-ամյա տղայի նամակը` Կոմանդոսին. խնդրում է իրեն դիրքեր բարձրացնել

12-ամյա տղայի նամակը` Կոմանդոսին. խնդրում է իրեն դիրքեր բարձրացնել

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի /Կոմանդոս/ ֆեյսբուքյան պաշտոնական էջին 12-ամյա մի տղա` Էդմոն Մարտիրոսյանը, նամակ է գրել:

«Բարև ձեզ հարգելի Արկադի Տեր Թադևոսյան: Մեկ խնդրանք կարելի՞ է: Խնդրում եմ ինձ ու իմ երկու ընկերներին բարձրացնել առաջնագիծ / չնայած անչափահաս ենք, սակայն, ամեն դեպքում, կօգնենք մեր զինվորներին/: Խնդրում եմ չմերժել խնդրանքս: Խնդրում եմ պատասխանեք»,- գրում է տղան:

Տղայի նամակը հրապարակվել է Կոմանդոսի ֆեյսբուքյան էջում: Գրված է նաև. «Կոմանդոսին նամակ գրած Էդմոնը ընդամենը 12 տարեկան է: Հայերը՝ փոքրից մեծ առյուծ են: Ներիր, Էդմոն ջան, չէի կարող չհրապարակել գրածդ»: