Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հորդորում է արհեստական խոսակցություններով հանրության շրջանում կարծիք չստեղծել` իբր Հայաստանը հող է հանձնելու Ադրբեջանին։
«Ունենք մեկ խնդիր՝ Ղարաբաղի միջազգային ճանաչումը։ Մենք պայքարում ենք այդ ուղղությամբ։ Հայաստանը շարժվել և շարժվելու է «Ոչ մի թիզ հող թշնամուն» լոզունգով։ Մենք ենք մեր զինված ուժերով երաշխավորում մեր բնակչության անվտանգությունը։ ՀՀ նախագահը շատ հստակ տվել է այս հարցի վերաբերյալ իր պատասխանները, և ՀՀ արտաքին քաղաքականությունն ունի իր հստակ դիրքորոշումը։ Պետք չէ ավելորդ անգամ լարել իրավիճակը: Ուորլիքը լինի, թե ուրիշ մեկը նման հայտարարություններ անի, դա նրանց գործն է։ Մեզ համար հայտարարություն անողը մեր ժողովուրդն է, ով իր հայտարարությունը արել է շատ վաղուց՝ 1988 թվականից սկսած»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում է ԼՂ կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձ Ադրբեջանին: Նա նաև շեշտել էր, որ կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթածներ կամ պարտվածներ, այն պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: