Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այն վայրագությունները, որ ադրբեջանցիները կատարել են Արցախում, իրականության մեջ ցեղասպանությանը համապատասխան տարրեր են. այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Փորձը ցույց տվեց, որ Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը` հրամանատարները, զինվորները, հերոսություններ են արել` պաշտպանելով Արցախի անվտանգությունը»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանն, անդրադառնալով սահմանային իրավիճակին, նշեց, որ այս գիշեր մի քիչ լարված է եղել, հակառակորդը փորձել է ակտիվացնել կրակոցներն ականանետներից: Նրա խոսքով` տարածված այն տեղեկությունը, թե իբր հայկական տանկ է խոցվել, ադրբեջանական ղեկավարության սուտն է:
Նախարարը նշեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի ունեցած բացասական կողմերը վերլուծել են, և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկված են:
Հարցին, թե հնարավո՞ր է որևէ տարածք զիջվի Ադրբեջանին, նախարարը պատասխանեց. «Իհարկե` ոչ, ի՞նչ տարածքներ, ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում: Արցախյան հարցը լուծելու համար նախևառաջ պետք են համապատասխան պայմաններ` վստահության մթնոլորտ լինի, այս իրականության մեջ մի թիզ հող անգամ զիջելու մասին խոսք լինել չի կարող»: