Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 29-ին կայացավ Բյուրականի նորակառույց ամբուլատորիայի բացման արարողությունը, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ամբուլատորիան կառուցվել է «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներով: Արարողությունը սկսվեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մամբրե քահանա Պատուրյանի օրհնության կարգով:
Շնորհավորելով բյուրականցիներին ամբուլատորիայի բացման կապակցությամբ, Արմեն Մուրադյանը նշեց, որ ամբուլատորիան պետության, միջազգային կազմակերպության, համայնքի, ինչպես նաև անհատ ներդրողի փայլուն համագործակցության արդյունք է: Իր ողջույնի խոսքում մարզպետ Գաբրիել Գյոզալյանը բնակչության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարին, համայնքի համար կարեւորագույն ծրագիրն իրականացնելու համար:
Ուշագրավ է, որ բացի համայնքի 5 տոկոս ներդրումից, անձնական մասնակցություն է ունեցել նաև Բյուրական համայնքի նախկին բնակիչ, շուրջ 20 տարի Մոսկվայում ապրող «Արմգրուպ» շինարարական ընկերության տնօրեն Տարիել Մարգարյանը, ով նվիրաբերեց նաեւ շտապօգնության մեքենա:
Բյուրական համայնքում նոր ամբուլատորիայի կառուցման եւ հագեցման նպատակով ներդրվել է շուրջ 73.7 մլն ՀՀ դրամ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրի շրջանակում ԲԱ-ի երեք բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Ամբուլատորիան սպասարկում է Բյուրական, Անտառուտ և Օրգով համայնքների շուրջ 5200 ազգաբնակչությանը։ ՀՀ առողջապահության նախարարը եւ մարզպետը այցելեցին նաեւ Աշտարակի բժշկական կենտրոնում, բուժանձնակազմի հետ քննարկվեցին բժշկական հաստատության զարգացման հնարավորությունները:
Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին