Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Թուրքական Beyazgazete.com կայքի տեղեկացմամբ՝ մարտի 23-ին Ստամբուլի Ֆաթիհ շրջանում վեճ է ծագել Հայաստանի քաղաքացի` 49-ամյա Դրագոս Քարաօղլանօղլուի և 31-ամյա Հյուսեին Յ.-ի միջև: Վեճը վերածվել է քաշքշուկի, ինչի հետևանքով Հյուսեինը ծեծի է ենթարկել Քարաօղլանօղլուին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Կատարված հետաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասում գտնվող իր տունը շահագործման է հանձնել Ֆաթմա Յ.-ին, ով մարմնավաճառությամբ է զբաղվելիս եղել: Դեպքի օրն իր տուն եկած Քարաօղլանօղլուն վիճել է Ֆաթմայի հաճախորդներից մեկի հետ, որն էլ հենց սպանել է նրան: Սպանվածը հաշմանդամ էր. ձախ ձեռքը կաթվածահար էր եղել:
Ոստիկանության ձեռնարկած գործողության արդյունքում բերման են ենթարկվել և ձերբակալվել նախկինում այլ անձի առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար դատապարտված Ֆաթմա Յ.-ն, նախկինում թմրանյութերի օգտագործման համար դատապարտված Հյուսեին Յ.-ն և նախկինում գողության համար դատապարտված` 21-ամյա Ռասիմ Բ.-ն: