|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարտի 31-ի երեկոյան Ստամբուլի Բասաքշեհիր շրջանում` փողոցի մեջտեղում, փոխհրաձգություն է սկսվել երկու զինված խմբերի միջև: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` փոխհրաձգության արդյունքում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացի, մեկ սիրիացի վիրավորվել է:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 18:00-ին: Վեց տղամարդկանց միջև՝ բոլորը օտարերկրյա քաղաքացիներ, սկսվել է վիճաբանություն, այնուհետև կիրառվել է զենք: Երկու չեչեն՝ Ռուսաստանի քաղաքացի, մահացել է դեպքի վայրում՝ հրազենից ստացված վնասվածքներից: Ադրբեջանի քաղաքացի Ռ.Ռ.-ն վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մեկ սիրիացի նույնպես ծանր վիրավորվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել ֆինանսական որոշ խնդիրների պատճառով, հայտնի է, որ երեք հոգի, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացի, որը փոխհրաձգության արդյունքում սիրիացի վիրավորների կողքին էր, դիմել է փախուստի: Ներկայումս նրանց որոնում է ոստիկանությունը: Իրավապահ մարմիններն արդեն բերման են ենթարկել երեք կասկածյալի, որոնք սպանված չեչենների հետ նույն խմբում էին և չէին կարողացել փախչել դեպքի վայրից:
Դեպքը տեղի է ունեցել բազմամարդ վայրում։