Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանված տղամարդու մարմնի կողքին գտնվող մեքենայում երեք փամփուշտի հետք է հայտնաբերվել. հայտնում է РИА Новости-ն` իր աղբյուրին հղումով:
Նախնական տվյալներով` մահացածը Հայաստանի քաղաքացի է:
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան հայտնել էր, որ Լիտովսկի զբոսուղու մոտ գտնվող բնակելի շենքերի մոտակայքում հայտնաբերվել է տղամարդու դի: Նրանից 300 մետր հեռու գտնվել է զենք, որից, ենթադրաբար, սպանել են տղամարդուն: