Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր ԱԺ-ում կազմակերպվել են ԸՕ նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ`արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական-քաղաքացիական կազմակերպությունների մասնակցությամբ:
Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով ընդդիմության հինգ պահանջները ԸՕ նախագծի վերաբերյալ, այն է՝ ցուցակների հրապարակում, ցուցակների մաքրում, ընտրատեղամասերում նկարահանման սարքերի տեղադրում, մատների թանաքոտում, ռեյտինգային քվեարկության բացառում: «Եթե ընդդիմության կոնսոլիդացիան լայնանա, պատրա՞ստ եք զիջել»,- հարցրեց նա:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ սա հարգանքի ցուցադրման հարց չէ, որ ինչ-որ մեկը զիջի, որովհետև խոսքը գնում է Ընտրական օրենսգրքի մասին, իսկ անհեթեթ զիջումների կառավարությունը պատրաստ չէ: Նրա խոսքով՝ աշխատանքային խումբը պատրաստ է նկարահանման սարքեր տեղադրել, եթե երաշխավորվի դրանց տեխնիկական անխափան աշխատանքը: Ինչ վերաբերում է ցուցակների մաքրման պահանջին, Դավիթ Հարությունյանի կարծիքով, երկիրը չունի այդքան ռեսուրս` լուծելու այն խնդիրները, որոնք չկան:
«Ի՞նչ է նշանակում «ցուցակների մաքրում»: Վստահ եմ` Դուք նկատի չունեք մաքրել այն մարդկանց անունները, որոնք այս պահին չեն գտնվում Հայաստանում, որովհետև դա կհամարվի խախտում: Անգամ` եթե տվյալ մարդը բացակայում է հանրապետությունից, չենք կարող նրա անունը հանել ցուցակից»,- ասաց նախարարը:
Ցուցակները չեն կարող հրապարակվել ու պաշտոնականացվել, սակայն քաղվածքներ կարող են արվել: Ինչ վերաբերում է մատների թանաքոտմանը, Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ մեթոդը ծագել է այն երկրներում, ուր չի եղել անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթի ձև, չի եղել միասնական ցուցակ: Այդ երկրներում առաջացան խնդիրներ, մարդիկ չէին ցանկանում, որ իրենց մատները թանաքոտեն, եղան բռնության դեպքեր, որովհետև որոշ ուժեր կարող էին հայտարարել, որ ով մասնակցի քվեարկությանը, թշնամի է, իսկ դրա մասին վկայում էին թանաքոտված մատները: Մաշկի համար էլ խնդիրներ կարող են առաջանալ և այլն: Դրանից հետո առաջ եկավ մատների` ոչ տեսանելի թանաքոտումը, որը նույնպես առաջացրեց մի շարք տեխնիկական խնդիրներ ու խոչընդոտներ: