|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այս գիշեր Երևան քաղաքի Թաիրով փողոցում` «Հաղթանակ» կամրջի տակ ավտոմեքենա է այրվել: Ահազանգը ԱԻՆ-ում ստացել են ժամը 01.49-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.59-ին, մարվել`02.05-ին:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է կտորով փաթաթված դի: Անձը չպարզված քաղաքացու դիակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:
Ոստիկանները պարզել են, որ հայտնաբերված քաղաքացին Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 10 տան բնակիչ, 1950 թվականին ծնված Վրեժ Գևորգյանն է. տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը: