Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ խմբակցությունը ԸՕ-ի վերաբերյալ պատրաստել է առաջարկների լայն փաթեթը, որը կներկայացնի քննարկումների ժամանակ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Առաջարկները գրեթե նույնական են, ինչ ներկայացրել են խորհրդարանական ընդդիմադիրները: Դրանք վերաբերում են ընտրական ցուցակների հրապարակմանը, ԶԼՄ-ների հետ կապված սահմանափակումներին: Լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումը մեզ համար խիստ անընդունելի է: Ես դա ասում եմ և\' որպես քաղաքական գործիչ, և\' որպես լրագրող: Դա բացարձակապես անթույլատրելի է, և լրագրողներին այս կամ այն ընտրատեղամաս ուղարկելը չպետք է թողնել ինչ-որ հանձնաժողովի հայեցողությանը»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց նաև, որ մյուս առաջարկը վերաբերում է վստահված անձանց, և խմբակցությունն առաջարկում է փոխել նաև վստահված անձանց առաջարկվող թիվը: «Մենք առաջարկում ենք, որ կուսակցությունները մեկի փոխարեն ունենան երկու վստահված անձ: Մենք առաջարկ ունենք` նաև հանձնաժողովի կողմից դիտորդին դուրս հրավիրելու որոշման հետ կապված: Սա ևս, կարծում եմ, անթույլատրելի է, ինչը բերելու է կամայական որոշումների»:
Հաջորդ առաջարկը վերաբերում է ազգային փոքրամասնությունների համար առաջարկվող մոդելին: Զոհրաբյանի խոսքով`առաջարկվող մոդելը խմբակցության համար ընդունելի չէ: «Այն անթույլատրելի է, քանի որ դա կսահմանափակի որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությանը ընտրական գործընթացներին: Որոշ ընդդիմադիր ուժեր չեն կարողանալու մասնակցել այս կամ այն ընտրական գործընթացի, և մենք առաջարկում ենք տարանջատում չանել, քանի որ գտնում ենք` սա խտրական վերաբերմունք է»,- ասաց պատգամավորը: