|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
ՌԴ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակի երրորդ մասը:
Երրորդ ցուցակում ընդգրկվել է նաև ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ջրասուզալող մարզաձևում 11 անգամ աշխարհի ռեկորդակիր, 17 անգամ աշխարհի չեմպիոն, 13 անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը:
Ավելի վաղ Պուտինի վստահված անձանց ցուցակում էին ընդգրկվել դերասան Միխայիլ Գալուստյանը, հումորիստ Եվգենի Պետրոսյանը, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, սուսերամարտուհի Յանա Եգորյանը: