|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլը շարունակում է գրել, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանը մյուս 8 պատգամավորների օրինակով ԱԺ առաջին նիստին վայր է դնելու մանդատը, քանի որ չի կատարել Ծառուկյանի հետ ունեցած պայմանավորվածությունները: Մեր տեղեկություններով՝ նա խոստացել է 14-15 հազար ձայն ապահովել «Ծառուկյան» դաշինքի համար, որի համար մի քանի հարյուր միլիոն դրամ է վերցրել Ծառուկյանից, սակայն հավաքել է ընդամենը 5686 ձայն: Խաչիկ Մանուկյանը վերջին օրերին Հայաստանում չի գտնվում։ Նա իր բիզնեսի հետ կապված հարցերով գտնվում է Հայաստանից դուրս, սակայն գնալուց առաջ էլ պնդել է, որ չի հանձնվելու ու մանդատը վայր չի դնելու:
Խաչիկ Մանուկյանը նաեւ ասել է, որ ինքը «Ծառուկյան» դաշինքում այն թեկնածուներից է, որ Ծառուկյանին «ոչ տալիք ունի, ոչ առնելիք»: Առավել եւս՝ ֆինանսական հարցեր չունի Ծառուկյանի հետ, որ դրանից դրդված էլ վայր դնի մանդատը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: