|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Եգիպտոսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ նիստ է հրավիրել, որտեղ հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել բռնությունները և ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն. գրում է Newsru.com-ը:
Ի դեպ, երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Եգիպտոսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում ցույցերը սկսվել են հուլիսի 3-ի հեղափոխությունից հետո, երբ զինվորականները պաշտոնանկ արեցին նախագահ Մուհամեդ Մուրսիին: