Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու հետ կապված դեպքի շրջանակներում բացատրություն է վերցվել մի շարք անձանցից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Նյութերի նախապատրաստման արդյունքները հրապարակման ենթակա չեն, մարզի դատախազը իրավասու չէ հրապարակել բովանդակությունը»,- ասաց նա` հավելելով, որ լրատվամիջոցներում արծարծվող` մարդկանց մասին բոլոր հանգամանքները քննության առարկա են, և բոլոր այդ անձանցից ստացվում են բացատրություններ, նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ: «Սա իրավական մասն է: Ասեմ նաև, որ մարզի դատախազն իրեն թույլ չի տա խորանալ և ինչ-որ մարդկանց PR մենեջերը լինել»,- ասաց Ասլանյանը:
Մեր այն հարցին, թե Վարդան Ղուկասյանը և՞ս կանչվել է հարցաքննության, նա պատասխանեց. «Բոլորը բացատրություններ են տվել, իհարկե` նաև Վարդան Ղուկասյանը: Չի կարող լինել անձ, ով բացատրութուն չտա»:
Հիշեցնենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում արդեն երկրորդ անգամ հերքեց իր ընտանիքի հետ կատարվող միջադեպի մասին տեղեկությունները` նշելով նաև, որ ոստիկանությունն էլ հաղորդագրություն է տարածել լրատվական կայքերում տեղ գտած ինֆորմացիայի հիման վրա: