կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-10 19:05
Քաղաքական

Արկադի Ղուկասյանը եւս տեղյակ չէ Հիմնադրամի ծախսերից. Yerevan.Today

Արկադի Ղուկասյանը եւս տեղյակ չէ Հիմնադրամի ծախսերից. Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ աղմուկը մեծանում է: Հիմնադրամի ներսում բավականին մեծ լարվածություն եւս կա. պատճառն Արցախի անվտանգության համար հանգանակությունների շուրջ լրագրողներիս աղմկոտ բացահայտումներ են: Ավելի վաղ Yerevan.Today-ը հրապարակել էր, որ պատերազմի  օրերին հանուն Արցախի կարիքների եւ հաղթանակի համար Սփյուռքից հանգանակված միլիարդավոր դրամներ են «անհետացել»: Գրել էր, որ հավաքված 170 միլիոն դոլարի շուրջ 80% ը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի կամքից անկախ գաղտագողի որոշվել է փոխանցել ՀՀ պետբյուջե, եւ ամենազավեշտալին այն է, որ այդ գործարքի փաստաթղթավորումը ձեւակերպվել է իբրեւ նվիրատվություն ՀՀ պետական բյուջեին, ինչը աբսուդրային է եւ հակաօրինական, բայց, խոստովանենք, լրիվ բնորոշ է այս իշխանության դիլետանտ վարքագծին:

Այսօր էլ Hraparak.am-ը սկանդալային ինֆորմացիա է հրապարակել այն մասին, թե ինչպես է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով ՊՆ շենք բարեկարգվել:

Հոդվածագիրը, հղում անելով իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերին, նշում է, որ բազմաթիվ կարիքների եւ հաղթանակի համար աշխարհասփյուռ հայերից հավաքված գումարները իշխանության քմահաճույքով դարձել են ոչ թե զենք եւ արցախցու սոցիալական բեռը թեթեւացնող միջոց, այլ ընդամենը ծախսվել է ՀՀ ՊՆ շենք-շինությունների բարեկարգման կարիքների համար (հատկացել է՝ շուրջ 24,5 միլիարդ  դրամ), իսկ հիմնադրամից  1 միլիարդ 485 միլիոն դրամն ուղղվել է ՀՀ վարչապետի փոստային առաքումների արդիականացմանը եւ էլի մի քանի այսպիսի անկարեւոր էսթետիկ ծախսերի, որոնք պատերազմի օրերին չէին կարող, որեւէ կերպ, բանակը զինելուց առավել կարեւոր լինել:

Ստացվում է, որ այս ամբողջը հստակ գծվել եւ սցենարն իրականացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կամ ուղիղ նրա հրահանգով:

Yerevan.Today-ը զանգահարել է Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին, որը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ․ նա հայտնեց, որ իրեն, որպես խորհրդի անդամ, չեն հայտնել հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս կատարվող ծախսերի մասին: Ո՛չ զանգ է եկել, ո՛չ տեղյակ է պահվել։

Այս աղմկոտ բացահայտումներից հետո վարչապետ Փաշինյանն այդպես էլ լուռ մնաց, մինչդեռ առնվազն պարզաբանման համար իր մոտ պետք է կանչեր Հիմնադրամի տնօրենին ու ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Ուրեմն ինչու՞ է այս աղմուկն իր հանցավոր լռությամբ կոծկում հիմնադրամի փողերի թիվ 1 պատասխանատու Հայկակ Արշամյանը, ֆինանսների նախարար Աթոմ Ջանջուղազյանը։ Նկատենք, միակ բարձրաձայնողը եղավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ի պաշտոնե հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Նոյեմբերի 6-ին նախագահը հարկադրված եղավ հիմնադրամի շուրջ խորացող անվստահության մասին հրապարակայնորեն հայտարարություն անել:

Ասաց, որ ստիպված է միջազգային աուդիտ հրավիրել, որպեսզի պարզվի «Մենք ենք մեր սահմանները» խորագրի տակ հայրենակիցներից հանգանակված գումարների ծախսերը: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել էր, որ ինքը դեմ է եղել հիմնադրամի փողերը «տանելու» հրահանգված ձեւին, ինքն առաջարկել է որպես փոխառություն այն ձեւակերպել, սակայն իր կարծիքը հաշվի չի առնվել:

Նախագահը Հիմնադրամի տնօրենից պահանջել է թափանցիկ ֆինանսկան հաշվետվություն ներկայացնել եւ հիմնավորել ծախսերը: Նկատենք, նոյեմբերի 26-ին ուղարկված՝ նախագահի գրությանը ցայսօր՝ 15 օր անց պատասխան չկա: Հիմնադրամի տնօրենը, ստացվում է, արհամարհել է իր փաստացի վերադասի պահանջը․ ավելին՝ սորոսական տնօրեն Հայկակ Արշամյանը հարկ չհամարեց իր գործունեության ու հիմնադրամի նկատմամբ հայտնած նախագահի անվստահությանը գոնե մեկ անգամ ի պատասխան պարզաբանմամբ հանդես գալ»։