Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, մոտ մեկ ժամ առաջ հրավիրել են ոստիկանության Շիրակի մարզային վարչություն` հունվարի 21-ին Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցածի վերաբերյալ բացատրություն տալու: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Ղուկասյանի որդուն ոստիկանություն հրավիրելու անհրաժեշտությունն առաջացել է փաստի առթիվ պատրաստվող նյութերի շրջանակում:
Հարցին, թե Սպարտակ Ղուկասյանի հետ այլ անձանց է՞լ են հրավիրել, քանի որ նա Բալասանյանի տուն էր գնացել իր ընկերների հետ, ոստիկանությունից պատասխանեցին, որ դա նախաքննական գաղտնիք է, դրա հետ կապված` ամեն ինչ չէ, որ պետք է ասվի:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: