կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-12 09:59
Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ եւ Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները եւ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-3-րդ կմ-ի հատվածը: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-32-րդ կմ-ին՝ Թասի ոլորաններում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: